Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ՔՊ գրասենյակում հանդիպել է կուսակիցների հետ: Ըստ կուսակցության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր:
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի և կուսակիցների փակ քննարկումից:
Տեղեկացանք, որ հանդիպման օրակարգում հիմնականում եղել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է՝ թե ի՞նչ փուլում են բանակցությունները, ինչի շուրջ է բանակցում Հայաստանը:
ՔՊ-ականները Փաշինյանի հետ քննարկել են, մասնավորապես, Ադրբեջանի՝ վերջերս փոխանցած առաջարկները՝ խաղաղության պայմանագրի տեքստի հետ կապված, Փաշինյանից հետաքրքրվել են՝ ի՞նչ դիրքորոշում ունի ինքը սրա հետ կապված, ՔՊ-ականները նաև իրենց տեսակետներն են հայտնել:
Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցներին ասել է, որ հնարավորինս շուտ պետք է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: ՔՊ-ականները այս առումով մեծ ակնկալիքներ ունեն հատկապես Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի կատարած այսօրվա այցից, որտեղ ԱԳ նախարարը հանդիպելու է նաև Թուրքիայի ԱԳ նախարարին:
Ք. Մ.