Այսօր Ավան վարչական շրջանում տեղի ունեցավ Ամերիաբանկի նոր մասնաճյուղի բացման արարողությունը: Սպասարակումը սկսվում է հենց մասնաճյուղ մուտք գործելիս, որտեղ հաճախորդների սպասարկման տեղեկատուն կարող է օգնել հաճախորդներին արագ կողմնորոշվելու հարցում:
Մասաճյուղային ցանմցի ընդլայնումը Ամերիաբանկի ծրագրերից է,որով նրանք փորձում են ավելի մոտ լինել հաճախորդներին հենց իրենց համայնքներում:
Բացման առթիվ կանաչ ու հյուրընկալ «Ավան» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ՝ նախատեսված թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական բոլոր այն անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ մինչև 31.05.2023 թվականը ներառյալ:
Նորաբաց և հյուրընկալ մասնաճյուղում արդեն իսկ հաճախորդների հոսք էր. վերջիններս գոհ էին, որ բացի օնլայն գործարքներ կատարելուց, հնարավորություն է առկա վստահելի բանկից օգտվել նաեւ մասնաճյուղ հաճախելով:
Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահով ու բարեհամբույր աշխատակազմով Ավան մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Խուդյակովի 175/1 հասցեում՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9:30-17:00:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան