ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ կյանքս երկարեցնել. Արտաշ Ասատրյանը՝ առողջական վիճակի եւ քաշի կորստի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուզում եմ պարզաբանել, որ առողջ եմ, Փառք Աստծո և իմ ցանկությամբ եմ նիհարել և շարունակելու եմ նիհարել, որ կարողնամ սիրուն ու թեթև աշխատանքներ իրականացնել՝ ծավալելով գործունեությունս: Ուզում եմ կյանքս երկարեցնել, որ կարողանամ ծառայել և ուրախացնել ձեզ»,-Այս մասին ինստագրամի ուղիղ եթերում նշել է երգիչ Արտաշ Ասատրյանը՝ անդրադառնալով նկատելի քաշի կորստին եւ հանրության արձագանքին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ արդեն մի քանի օր է ինչ համացանցում քննարկում են երգիչ Արտաշ Ասատրյանի մասնակցությունը եղբոր՝ Տիգրան Ասատրյանի որդու՝ Արամ Ասատրյանի հարսանիքին:

Սակայն հանրության աչքից չէր վրիպել նաեւ Արտաշ Ասատրյանի արտաքին տեսքը, որտեղ ակնհայտ երեւում է, թե ինչպես է  երգիչը  նիհարել եւ  գեղեցիկ կեցվածք ձեռքբերել:

Լ. Ե.




Լրահոս