ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով ԱԱԾ-ում եղած տեսանյութը հակառակն է ապացուցում. ով է կալանավորվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ա.Բ-ն, 2020 պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել են մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն, միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

Ա.Բ-ի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, եւ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդյունքում Ա.Բ-ն կալանավորվել է :

Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ա. Բ-ն եւ , որը հավածել է Արարատ Միրոզյանին: Պարզեցինք, որ վերջինս Արա Բադոյանն է: ԱԱԾ քննչական դեպարտամենտը ներկայացված միջնորդությամբ նշել էր, թե իբր Արա Բադոյանը ոտքով մեկ անգամ հարվածել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ որպես այդ փաստի միակ և վճռորոշ ապացույց հղում անելով լրատվական կայքի յութուբյան տեսագրությանը:

Այսպիսով, ո՞ր տեսագրություն է Ազգային Անվտագության ծառայության ձեռքում հայտնվել: Նկատենք, որ Ազգային անվտանգության ծառայության ձեռքի տակ հայտնված տեսանյութում չի երևում Ա.Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ավելին՝ տեսագրության մեջ տեսանելի է ամբոխային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում՝ Արա Բադոյանը: Հարկ է նշել, որ տեսագրության մեջ առհասարակ տեսանելի չէ Արարատ Միրզոյանը:

Տեսագրության մեջ տեսանելի չեն նաև Արա Բադոյանի ոտքերը, քննչական դեպարտամենտը ոչնչով չպայմանավորված առաջնորդնելով զուտ ենթադրությամբ արձանագրել է «(…) ըստ ընդհանրական շարժի ոտքը երկու անգամ շարժում է դեպի այն հատվածը, որտեղ գտվում է Արարատ Միրզոյանը, ինչից հետո (…) հեռանում է (…)», սակայն մեկ կարևոր որոշմամբ էլ նշվել է՝ «(…) ոտքով մեկ անգամ հարվածել է Արարատ Միրզոյանին»:

Այսպիսով ակնհայտ է, որ Արա Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու վերաբերյալ որևէ պատշաճ ապացույց առկա չէ, սակայն վերջին շուրջ մեկ ամիս է գտնվում է կալանքի տակ:

Քնար Մանուկյան




Լրահոս