Արձանագրվել են կանխակալ վերաբերմունք ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ. մոնիթորինգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի մարտ ամսից «Հանուն Չորրորդ Իշխանության» հկ-ն տեղեկատվական դաշտում իրականացնում է մշտադիտարկում, որով յուրաքանչյուր ամիս ամփոփվում է լրագրողական դաշտում արձանագրված խախտումներն ու կարևոր իրադարձությունները: Հերթական մշտադիտարկման արդյունքները վերաբերում են 2023 թվականի հունվար ամսին: Եւ այսպես՝

1․ Պետական գերատեսչության կողմից թերացում տեղեկատվության տրամադրման/հաստատման հացում։

Հունվարի 6-ին լուր տարածվեց, որ հրետակոծել են Սյունիքի մարզում գտնվող «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ընկերության ասֆալտի գործարանը: Միջադեպի աղբյուրը Aravot.am կայքն էր: Պաշտոնական գերատեսչությունները ՊՆ, ԱԻՆ ոչ մի կերպ չարձագանքեցին լուրին։

2. Կանխակալ վերաբերմունք ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ։

Հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս էր կազմակերպել ԶԼՄ-ների հարցերին պատասխանելու նպատակով: Մի

շարք ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողներ ասուլիսին հրավիրված չէին: Պատճառը պարզելու նրանց զանգերը կառավարություն մնացել են անպատասխան:

3. Հրապարակման համար լրատվամիջոցի նկատմամբ ճնշումների փորձ։

Հունվարի 20-ին TV5 հեռուստաալիքը հրապարակեց հունվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանի հրդեհի կադրերը: Վերոհիշյալ լրատվամիջոցի YouTube-յան էջում տեսանյութը դրված էր առանց փոփոխությունների, որտեղ լսվում էին գոռգոռոցներ: Հեռուստաալիքի այդ հրապարակումն արժանացավ հասարակության խիստ դժգոհությանը, անգամ եղան մարդիկ, որ դիմեցին ՀՌԱՀ ալիքը փակելու համար:

Սակայն հունվարի 21-ին ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ողբերգության բաց տեսարաններ: Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է:

4. Լրագրողների գործունեության խաթարման եւ անձնական վիրավորանքի փորձեր

Հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին հրաժարվել են պատասխանել ՊՆ բարձրաստիճան զինվորականությունը: ԳՇ պետը, ինչպես նաեւ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելը բղավեցին տեղում աշխատող լրագրողների վրա: Հավելենք, որ բազմաթիվ են դեպքերը, երբ իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչները բավական կոպիտ են արձագանքում լրագրողների հարցերին:

5. Հանրային հեռարձակման եթերից զրկելու վերաբերկալ «Երկիր Մեդիայի» հայցը վարույթ է ընդունվել, բայց միջնորդությունը՝ մերժվել։ Եթերը մինչև դատավարության ավարտն անջատված կմնա: Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում որոշում կայացվեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը զրկել հանրապետական սփռման արտոնագրից։

6. Արձանագրենք, որ Ազատ գյուղի տարածքում զինվորական կացարանի հրդեհի տարածքում դրոնից լուսանկարներ հաջողվեց անել միայն fip.am՝փաստերի ստուգման հարթակին, որը հրապարակեց «Ազատ գյուղի «զորամասը» միակը չէ․ Ինչ պայմաններում են ծառայում սահմանապահ զինվորները» վերլուծական նյութը: Armlur, Factor, Mediahub լրատվամիջոցների լրագրողներ տեղից հրապարակեցին հարցազրույցներ:

7․ Հունվար ամսվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր չեն արձանագրվել:




Լրահոս