ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովում հյուրընկալեցի ապագա միջազգայնագետներին և քաղաքագետներին:
«Խոսեցինք խորհրդարանի գործունեության, դիվանագիտական խողովակներով տարվող աշխատանքների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթների, Արցախի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Երիտասարդները հատկապես հետաքրքրվեցին տարածաշրջանային անվտանգությանը, արտաքին աշխարհի հետ շփումներին, սահմանների անվտանգության ուժեղացմանը, առաջնագծի կահավորմանը, Բերձորի միջանցքի շրջափակմանը, Արցախի ապագա կարգավիճակին առնչվող խնդիրներով:
Կիսվեցի այն մտքով, որ պետք է ունենանք հայրենիքի միասնական տեսլական, դիրքորոշում, հասկանանք՝ ով ենք մենք, որտեղից ենք եկել և ինչ ենք ուզում:
«Շատ ուսումնասիրեք և սրտացավ մասնագետներ դարձեք. հայրենիքի լինելիության հարցը նաև ձեր ուսերին է». այսպիսինն էր իմ խորհուրդը երիտասարդներին:
Հ.Գ. Շնորհակալ եմ ծավալված հետաքրքիր քննարկման համար, վստահ եմ, որ հայկական երկու հանրապետությունների ապագան հուսալի ձեռքերում է»: