Ինչպես արդեն ասվել էր, Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարելիք այցից հետո կանդրադառնա նաեւ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններին: Երեկ արդեն խոսակցություններ էին պտտվում, որ այդ հարցն առաջիկա օրերին իր լուծումը կստանա: Այլ աղբյուրների փոխանցմամբ` Սարգսյանը մտադիր է շաբաթվա վերջում հանդիպել Ռոբերտ Քոչարյանին եւ Գագիկ Ծառուկյանին` այդ թեւի հետ ունեցած խնդիրները վերջնականապես հստակեցնելու համար: Սակայն Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ հանդիպման մասին լուրեր իրեն հայտնի չեն, ավելին, հանգստյան օրերին Քոչարյանը քաղաքում չի լինելու: Մեր կողմից հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ուրբաթ օրը մեկնել Մոսկվա: Ըստ «Ժողովուրդ»-ի մոսկովյան աղբյուրների` ՀՀ երկրորդ նախագահը մտադիր է հանդիպել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Նախնական տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա երեքշաբթի: Գուցե դրանից հետո՞ կայանա հանդիպումը. համ էլ ՀՀԿ-ն գործկոմի նիստն ավարտած կլինի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ