ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 240 մլն դրամ է ուղղելու Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման համար:
Հիմնավորման մեջ նշվում է, թե ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ, նախաձեռնել են տասնյակից ավելի միջոցառումների և հրատարակչական ծրագրերի իրականացում: Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական միջոցառումների իրականացում:
Եվ հենց Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման և անխափան իրականացման նպատակով էլ առաջարկվում է՝ ֆինանսական հատկացումներ տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից:
Ն.Հ.