
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա ՝ երկրաշարժերից տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու գործում Հայաստանի ներդրման համատեքստում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Ինչպես սեպտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ հնարավորություն ունեցավ հայտարարել Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան, Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ: