Փետրվարի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Խարբերդի 24-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում: Նույն օրը Երևանի Նաիրի Զարյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։
Նրա «Նիսանն» էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացված հետքերով կաթուցիչ: Մեքենայում հայտնաբերվեց 30 փաթեթ թմրանյութ՝ մոտ 33 գրամ ընդհանուր քաշով:
Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
24-ամյա երիտասարդը կալանավորվել է: Նշանակվել է փորձաքննություն: