ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախկինում ԱԺ դահլիճ էր մտնում ոչ թե կարմիր միջանցքից, ինչպես նախարարներն ու պաշտոնյաները, այլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ միասին` վերջինիս համար նախատեսված ծառայողական հատուկ դռնից: Եւ ԱԺ նիստի ավարտից հետո էլ նա խորհրդարանի շենքը լքում էր Աբրահամյանի մոտ կրկին ծառայողական մուտքով բարձրանալուց հետո: Մինչդեռ վերջերս, երբ ավելի է խոսվում Տ.Սարգսյան-Հ.Աբրահամյան հակասությունների մասին, վարչապետը խորհրդարանի դահլիճ է մտնում ընդհանուր դռնից, իսկ նիստի ավարտից հետո ոչ թե անմիջապես գնում է կամ բարձրանում ԱԺ նախագահի մոտ, այլ մտնում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակ: Եւ պատահական չէ, որ երեկ նա ԱԺ-ում հայտարարեց. «Ովքեր կհամագործակցեն, համոզված ենք, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի` կհայտնվեն կոտրված տաշտակի առջեւ»: Վարչապետն այս խոսքերով, ըստ էության, շանտաժի ենթարկեց ոչ միայն կոալիցիոն գործընկերներին, այլեւ հավանաբար որոշ կուսակիցների:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ