Միամտություն է կարծել, թե մարդասիրական օգնություն ուղարկելուց կամ Հայաստանի արտգործնախարարի՝ Թուրքիա այցելելուց հետո նրանց փոխելու են իրենց վերաբերմունքը մեր նկատմամբ: Թուրքիան շարժվում է բացառապես իր պետական դոկտրինով, համաձայն որի, հայկական տարրը այս տարածաշրջանում պետք է ոչնչացվի: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյան:
Զրուցակիցը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ նույն Թուրքիան, որին պատերազմից հետո աջակցեցին շատ երկրներ, հենց այսօր ռմբակոծել է երկրաշարժից ավերված Հալեպ քաղաքը:
Քրիստինա Մուշեղյան