Փոխվարչապետերի հրամանով Հայաստան ժամանած պատվիրակությունների այցերը՝ պետական արարողակարգի հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ փոխվարչապետերի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը ևս կիրականացվի պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդպիսի նախագիծ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Նոր փոփոխությամբ, «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվում է ներառել նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները։  Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, փոխվարչապետերի գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու և այցերը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու հանգամանքով։

Ն.Հ.




Լրահոս