
Փետրվարի 14-ին պարեկային ծառայության Տավուշի գումարտակի ոստիկանները Իջևանի Երևանյան փողոցում ստուգել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա։ 19-ամյա երիտասարդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Բացի այդ, մեքենայի պահոցում ատրճանակ է եղել։ Ըստ նրա՝ ատրճանակն ընկերոջն է։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։