
Փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրում իրականացվելու է գործնական վարժանք «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։