
Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Հաթայում կրկին երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական NTV–ն հայտնում է, որ Թուրքիայի ժամանակով 22:47-ին Հաթայ նահանգի Արսուսի շրջանում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 10.7 կմ խորության տակ։