
Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Մյունխենում է և անգամ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ, սակայն նրա գլխավորած պատվիրակության այցի որոշումը ստորագրված և տեղադրված չէ։
Այս լուսանկարում երևում է, որ երեկվա որոշումների մեջ պատվիրակություն Գերմանիա գործուղելու մասին որևէ տվյալ չկա։ Հետևաբար, պաշտոնապես նաև հայտնի չէ, թե նա ում հետ է մեկնել Մյունխեն։ Մինչ այս միայն հայտնի էր, որ նրան ուղեկցելու է նաև Աննա Հակոբյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ն.Հ.