
Իրավապահ համակարգը շարունակում է բացահայտումները, թե ինչ պայմաններում է հակառակորդը մտել ՀՀ սահման:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Ծատուրյանին, Վարազդատ Մադինյանին, Արտյոմ Գառնիկի Դարբինյանին, Վաչիկ Մկրտչյանին, Աղասի Ավետիսյանին, Արման Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք լինելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ խմբով, իրենց ամրակցված զենքերով թողել են պահպանվող տարածքը, մարտական դիրքը, հենակետը և ծառայության վայրը, նախնական հանցավոր համաձայնության գալով առանց անմիջական մարտական գործողություններ կատարելու և հարձակում գործելու պարագայումինքնակամ թողել և նահանջել են մարտական դիրքից, թույլ են տվել հակառակորդ Ադրբեջանի ԶՈՒ անարգել մուտք գործել մարտական դիրք, որն անցել է վերահսկողության տակ:
Գործը ուղարկվեց դատարան: