Պարզվում է, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի կաշառք վերցնելու փաստը կասկածի տակ չի դնում անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հոգեհանգստի արարողության ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցների ներկայությամբ Նվեր Պողոսյանին նախատել է, թե «մանր ջեբկիրությո՞ւն ես անում»: Վերջինս էլ փորձել է արդարանալ, սակայն բառեր չի գտնել: Խոսակցությանը ներկա գտնվողներից մեկը նշեց, որ Ծառուկյանը չի էլ լսել մարզպետի արդարացումը եւ թեքել է գլուխը:
Կարծում ենք` արդեն հասկանալի է, թե ինչի պատճառով է Նվեր Պողոսյանը վազել դատարան: Նա ցանկանում է սեփական արժանապատվությունը 2,2 միլիոն դրամով գնել դատարանի միջոցով, որպեսզի ապացուցի, թե ինքն այնքան էլ «ջեբկիր» չէ:
ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ