Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Այս նշանակումն ուշագրավ է մի քանի հանգամանքներով։
Նախ վերջինս ազատվեց փոխվարչապետի պաշտոնից ՔՊ վարչության կեղծված ընտրությունների հետո, երբ պարզ էր դարձել, որ նրա ձայներն ավելին են, քան իրականն է և արդյունքում Մաթևոսյանը չդարձավ ՔՊ վարչության անդամ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը դժգոհ էր Համբարձում Մաթևոսյանի աշխատանքից նաև Բրյուսովի անվան համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակով, քանի որ հենց վերջինս էր հանդիսանում հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Հիմա փաստորեն որոշել են, որ Համբարձում Մաթևոսյանը կարող է լավ խորհուրդներ տալ վարչապետին։
Մեկ այլ հետաքրքիր դրվագ Մաթևոսյանի մասով. մասնավորապես փետրվարի 5-ին ձերբակալվել էին Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանն ու նրա շրջապատից ևս երեք անձ։
Առավոտ թերթը գրել էր, որ նրանք կասկածվում են ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ։ Ընդ որում, Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականն է՝ հոր հորեղբոր որդին է։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.