ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հարություն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի հունվարի 03-ին՝ ժամը 23-ի սահմաններում, գտնվելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում, նկատել է նույն փողոցի 226-րդ հասցեի տունը (բնակարանը) և հաստատապես համոզվելով, որ տանը (բնակարանում) մարդ չկա, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու՝ գողություն կատարելու նպատակով, օգտվելով տանը (բնակարանում) մարդ չլինելու հանգամանքից, բարձրացել է նշված տան բակ տանող դարպասների վրա, ցատկել է բակ, այնտեղից վերցրել մետաղյա առարկաներ՝ շամփուր և ամրան, դրանց միջոցով՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ ներգործել է տան (բնակարանի) մետաղապլաստե պատուհանի վրա, բացել այն և ապօրինի մուտք գործել Ռ.Կաժոյանի բնակարան, որտեղ՝ հափշտակություն կատարելու նպատակով ննջասենյակի կահույքի վրա դրված զարդատուփից վերցրել է Ռ.Կաժոյանին պատկանող 3 հատ շղթա ու մեկ հատ կախազարդ, սակայն հափշտակությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի հասցրել ավարտին, քանի որ միացել է տան անվտանգության ազդանշանային համակարգը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության ծառայողներ, ովքեր վերջինիս հայտաբերել են տան ննջասենյակի պահարանում և ձերբակալել:
Քնար Մանուկյան