Կձևավորվի կարգապահական հանձնաժողով. ինչ է նախատեսված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կարվեն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նախագծի ընդունումը պայմանավորել են Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման կարգավորումների մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ:

Հիմնավորման համաձայն՝ հանրային ծառայության բարեվարքության ամրապնդման գործում առանցքային դերակատարում ունի կարգապահական համակարգի ձևավորումը և այդ տեսանկյունից կարևոր է տեղի ունեցող բոլոր խախտումներին պատշաճ ու համաչափ արձագանքի ապահովումը:

Օրինագծով առաջարկվում է լրացնել համապատասխան կանոնակարգումներ՝ Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կառուցակարգեր ստեղծելու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է կոմիտեում ձևավորել հանձնաժողով, որը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի անդամները կնշանակվեն 3 տարի ժամկետով, իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետը կլինի 1 տարի:

Նախագծով նաև հստակեցվում են կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգերը. նախատեսվում է, որ կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն ունի երկու փուլ` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ:

Կարգապահական վարույթի իրականացման համար առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ:

Ն.Հ.




Լրահոս