Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը հնարավորություն կունենա առանց ՀՀ կառավարության որոշման Արդարադատության միջազգային դատարան ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսպիսի ամրագրում է լինելու «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով:
Համապատասխան լրացումներով ամրագրվում է, որ կերկայացուցիչը ՀՀ անունից Եվրոպական դատարան կարող է ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:
Միջազգային արբիտրաժային կամ վեճը դատարան հանձնելու կամ միջազգային արբիտրաժային վեճերի շրջանակում իրականացված բանակցությունների արդյունքում կարող է կնքվել հաշտության համաձայնագիր, որը պետք է ներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, իսկ կառավարությունը պետք է սահմանի համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտականությունների իրականացման կարգը և այլն:
Ն.Հ.