Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 17-ին, ժամը 17։48-ին տեղեկություն է ստացել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին՝ Գեղի գետի կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել Գեղի գետում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: