ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Երեկ եռօրյա պատերազմի հերոս Վեմիր Հարությունյանի ծննդյան օրն էր.

 

Վրեժ էր հոսում իմ երակներում,

Եւ ես իմ կամքով վերցրի զենքս,

Մայր հայրենիքիս բարձր լեռներում

Իմ երկրին տվի «ժամավոր» կյանքս.

Րոպեներ թվաց, կներես, Հա՛յրս….

Շնորհավոր երկնային ծնունդդ, ՀԵՐՈ՛Ս:

 

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ, որ տղաներս միասին ծառայեն միեւնույն զորամասում. ու՞մ դիմել եւ ի՞նչ անել:

Անահիտ Մելքոնյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է ընձեռնում երկու եղբայրներին ծառայելու միեւնույն զորամասում միմյանց հետ։ Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռում երկու եղբայրներին ծառայության ընթացքում լինել միմյանց կողքի, որն է՛լ ավելի է ամրապնդում եղբայրների կողմից պատշաճ ծառայություն տանելու հնարավորությունները, թույլ է տալիս եղբայրների ծնողներին ավելի քիչ ծախսեր կատարել իրենց երեխաներին տեսակցելու համար։ Այդ նպատակով կրտսեր եղբայրը պետք է համապատասխան դիմում ներկայացնի տարածքային զինկոմիսարիատ՝ ցանկություն հայտնելով ծառայությունը կրել իր ավագ եղբոր հետ նույն զորամասում։

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առկա են նաեւ որոշակի սահմանափակումներ։ Մասնավորապես՝ եթե ավագ որդու ծառայությունը ավելի է 17 ամսից, ապա այդ դեպքում կրտսեր եղբայրը չի կարող իր ծառայությունը կրել այն զորամասում, որտեղ ավագ եղբայրն է ծառայում։

 

 

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Նախկին ամուսինս հետապնդում է ինձ, վեճեր սարքում երեխայիս ներկայությամբ. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Էդիտա Վարդանյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր ամուսնու կողմից Ձեզ հետապնդելը, Ձեզ վիրավորելը, անհանգստացնելը, սպառնալիքներ հնչեցնելը, վեճեր սարքելը կարող է համարվել ընտանեկան բռնություն Ձեր անձի հանդեպ, որի մասին էլ կարող եք ահազանգել ոստիկանության հերթապահ մաս 1-02 հեռախոսահամարով եւ հայտնել կատարվածի մասին։ Դա դեռեւս չի նշանակում, որ ոստիկանները անմիջապես պետք է քրեական գործ հարուցեն կամ քրեական պատասխանատվության ենթարկեն Ձեր ամուսնուն, այլ միայն կմիջամտեն, որպեսզի դադարեցվեն նրա կողմից կատարվող նման ոչ իրավաչափ գործողությունները։ Ոստիկանության աշխատակիցները, նախ, բացատրություններ կվերցնեն երկու ամուսիններից, որից հետո Ձեր ամուսնուն կվերցնեն հաշվառման, որպեսզի մեկ տարի շարունակ ամեն ամիս պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնեն նրա հետ՝ հորդորելով հետագայում զերծ մնալ նման գործողություններից, իսկ եթե իրավիճակը լինի ավելի լարված, ապա ոստիկանությունը կարող է ավելի խիստ միջոցների անցնել։

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքում հստակ լիազորություններ են սահմանվել ոստիկանության աշխատակիցների համար, որոնք, Ձեր ահազանգի հիման վրա, կարող են միջամտել իրավիճակի կարգավորմանը։ Ընտանիքում բռնություն Է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջեւ:m, … text Here




Լրահոս