
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժարվել է առաջադրվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու Շիրակի մարզի Անի եւ Սյունիքի Սիսիան խոշորացած համայնքներում: «Հայաստան» դաշինքը մտադիր էր Սիսիանում առաջադրել իր թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, որը նաեւ նախկինում ղեկավարել է Սիսիան համայնքը եւ հարազատ է սիսիանցիների համար:
Երկար քննարկումներից հետո թիմակիցներին, սակայն, չի հաջողվել համոզել Սարգսյանին առաջադրվել Սիսիանում: Տեղեկացանք, որ Արթուր Սարգսյանը, նախ, ժամանակ է ուզել թիմակիցներից որոշում կայացնելու համար, ապա վերջերս հայտնել է, որ չի ցանկանում առաջադրվել: Վերջինս թիմակիցներին ասել է, որ ցանկանում է մնալ օրենսդիրում եւ այնտեղ շարունակել իր գործունեությունը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում