Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 163. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020 թվականի մայիսի 22-ին՝ պատերազմից 4 ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Շուշիում հայտարարում էր. «Թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»։ Արդեն անցել է երկու տարի, եւ հեղափոխությունը ոչ միայն չի բերել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչում, այլ, սխալված չենք լինի, եթե ասենք, Արցախը մոռացության է մատնվել իշխանությունների կողմից եւ շրջափակված է մնում դեկտեմբերի 12-ից:

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքն արգելափակված է: Գազամատակարարման եւ էներգամատակարարման խափանումների պատճառով Արցախի ջերմոցներում ցրտահարվում է չհասունացած բերքը: Այլ տվյալներ եւս. 4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում, 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 249 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 640 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 97 հիվանդ համապատասխան բուժում ստանալու համար։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը եւ եկամտի աղբյուրը։ Այս ամենը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ արել է հայտարարություններ, որոնք իրականություն չեն դարձել՝ այդպիսով մոլորեցնելով հանրությանը եւ խաբելով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս