
Փետրվարի 19-ին, ժամը 23։43-ին Երևանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 20-ին, ժամը 00։13-ին, մարվել՝ 01։27-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ 100 քմ և տանիքում՝ կենցաղային իրեր: