Մարդկանց տեղաշարժման ազատությունը Բերձորի միջանցքի երկայնքով պե՛տք է վերականգնվի. Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին պատասխանել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունն ու տեղաշարժման ազատությունը Բերձորի միջանցքի երկայնքով պե՛տք է վերականգնվի․ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան պատասխանել է իմ հրատապ նամակին։

📢Արցախ վերադարձող 19 հայ երեխաների նկատմամբ մի խումբ ադրբեջանցիների կողմից էմոցիոնալ և հոգեբանական բռնության միջադեպի մասին ահազանգել էի նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին։
📌Մասնավորապես նշել էի, որ 10-15 ադրբեջանցիներ՝ դեմքերը փակ, ներխուժել են երեխաներին տեղափոխող ավտոբուս, նրանց ենթարկել հոգեբանական տեռորի, բացահայտ սպառնալիքներ հնչեցրել նրանց նկատմամբ։

Ադրբեջանցիները նկարահանել են միջադեպը, որտեղ երևում են հայ երեխաների վախեցած դեմքերը, միտումնավոր տարածել սոցիալական մեդիայում՝ ևս մեկ քայլ կատարելով դեպի էթնիկ հայերի նկատմամբ ցեղասպանական քաղաքականության կենսագործում։
🖇️Հիմնավորելով ադրբեջանցիների գործողություններում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կոպիտ խախտումների առկայությունը՝ տիկին Ուրսուլա Ֆոն դեր Լայենին խնդրել էի ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ սահմանելու պատժամիջոցներ այդ հրահանգը տված Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկատմամբ։
📝Նամակին ի պատասխան՝ ստացել եմ գրություն Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայից, ով հավաստիացնում է, որ իրենք քաջատեղյակ են միջադեպի մասին։
📢«Մենք հավասարապես մտահոգված ենք մնում այն տառապանքով, որ ազատ տեղաշարժի շարունակվող սահմանափակումները պատճառում են տեղի բնակիչներին, ինչպես նաև հումանիտար հետևանքներով»,-նշում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավարը։

🖇️Տիկին Սուլիգան հավելում է, որ 2022թ․ դեկտեմբերի սկզբից մոբիլիզացրել են բոլոր դիվանագիտական ջանքերը՝ հասնելու իրավիճակի լուծմանը։
ԵՄ բարձր հանձնակատար, փոխնախագահ Ժոզեֆ Բորելը, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կանոնավոր կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ։
📌«Մենք շարունակում ենք պնդել, որ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը և ազատ տեղաշարժը Բերձորի միջանցքի երկայնքով պետք է վերականգնվի՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Մենք կիսում ենք Ձեր մտահոգությունը և կշարունակենք մեր ջանքերը` գտնելու իրավիճակի՝ ժամանակին և խաղաղ հանգուցալուծում»,- ամփոփել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավարը»։




Լրահոս