ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կացարանի հատակը չի վառվել, բայց երեխեքը չկան. զինվորների հարազատների բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի զոհ դարձած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ակցիա իրականացրին: ArmLur.am-ի հետ զրույցում հրդեհից զոհված զինվոր Արամ Մանուկյանի պապիկը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանից պարզաբանում են պահանջում՝ ինչու՞ է նախաքննությանը հենց սկզբից ուղղորդել.

«Հենց առաջին օրը վարկած տարածեցին, որ հրամանատարը բենզին է շփել ու վառել է կացարանը, բայց դրանից չեն վառվել, երեխեքը մինչև էդ էլ վառված են եղել: Մենք ծնողներով հետաքննություն ենք արել և պարզել ենք, որ կացարանի հատակը չի վառվել, բայց երեխեքը վառվել, մահացել են: Կարող է՝ դիվերսիա է եղել, կամ թուրքը մտել երեխեքին սպանել ու վառել է»,-ասում է մահացած զինվորի պապիկը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս