Այն մոտեցումները, որոնք Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր արցախյան հիմնահարցի վերաբերյալ, ուղղակի խայտառակություն էր: Մյունխենում մենք հերթական տապալմանն ականատես եղանք, տեսանք՝ թե ինչպես է Ալիևը հայ ժողովրդի աչքը մտցնում 2021թ-ի ընտրությունները, ըստ իրեն, հայ ժողովուրդը համակերպվել է կապիտուլյացիայի հետ, և դա ամբողջ հայ ժողովրդի վզին է փաթաթում: ArmLur.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան