Լուսանկարը՝ համացանցից
«Փյունիկը» պայմանագիր է կնքել 32-ամյա կոլումբացի պաշտպան Խուան Բրավոյի հետ: Թիմի նորեկը արդեն հասցրել է առաջին գոլը խփել «Փյունիկում»` գրավելով ղազախական «Մակտարալի» դարպասը ընկերական խաղում:
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Ի՞նչ անել եւ ու՞մ դիմել, եթե ինձ ստիպում են նախընտրական քարոզչություն անել, ցուցակներ կազմել:
Մարիամ Հովհակիմյան (23 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախընտրական քարոզչություն կատարելու հարկադրանքը կարող է դրսեւորվել տարբեր ձեւերով՝ բռնություն կիրառելով, բռնություն կիրառելու սպառնալիքի ձեւով, գույքը վնասելով, գործատուի կողմից իր աշխատողներին աշխատանքից ազատելու սպառնալիքի ձեւով եւ այլն։
Հանցագործությունը կարող է կատարվել ինչպես թեկնածուների, այնպես էլ այլ շահագրգիռ անձանց՝ ներառյալ կուսակցության անդամների կողմից։
Առավել խիստ պատասխանատվություն է նախատեսված նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու այն դեպքերի համար, երբ արարքը կատարվել է գործատուի կողմից իր ենթակաների նկատմամբ կամ պաշտոնատար անձի կողմից իր ենթակայությամբ գտնվող անձանց նկատմամբ կամ բռնության կամ դրա սպառնալիքի միջոցով կամ զուգորդվել է անձին ազատությունից զրկելով։
ՀՀ ոստիկանություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախընտրական ժամանակահատվածում կատարվող հանցագործություններից է նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը։ Ընդհանուր բնորոշմամբ, նախընտրական քարոզչություն է համարվում այն գործողությունը, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին քվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ անել եւ ու՞մ դիմել, երբ գործատուն պահանջում է թեստավորվել, բայց չի փոխհատուցում դրա գումարը:
Հայկուհի Բաղդասարյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Ձեր հաշվին թեստավորվելու գործատուի պահանջի չկատարման պայմաններում գործատուն արգելում է Ձեզ աշխատանքի ներկայանալ կամ կատարել Ձեր աշխատանքը, ապա այդ դեպքում կարող եք գրավոր դիմում ներկայացնել գործատուին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ պատճառով է պահանջում թեստավորում անցնելը, որ իրավական նորմերով է հիմնավորվում այդ պահանջը, եւ ինչու պետք է այդ թեստավորումն անցնեք Ձեր հաշվին։ Ավելին՝ դիմումով կարող եք հայտնել, որ ցանկանում եք կատարել Ձեր աշխատանքը, սակայն գործատուն անհիմն պատճառներով խոչընդոտում է։ Եթե Ձեր դիմումին գործատուն հիմնավոր պատասխան չտրամադրի, ապա Դուք կհայտնվեք ոչ Ձեր մեղքով հարկադիր պարապուրդում, իսկ գործատուն պարտավոր կլինի վճարել պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար։ Վճարումը չկատարելու դեպքում կարող եք բռնագանձել այն դատական կարգով։
ՀՀ առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե աշխատողը համաձայն չէ թեստավորում անցնել իր հաշվին, եւ իր առողջության վերաբերյալ առկա չեն համապատասխան ախտանիշներ, ապա աշխատողն իրավունք ունի հրաժարվել գործատուի այդ պահանջը կատարելուց կամ համաձայնի՝ պայմանով, որ թեստավորման ծախսերը պետք է փոխհատուցի գործատուն։ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը չի սահմանում աշխատողի համար որեւէ պարտականություն այն դեպքերի վերաբերյալ, երբ գործատուն ուղղակի ցանկանում է, որ թեստավորում անցի աշխատողը։