ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը կկարողանան պատվիրակություններ հրավիրել Հայաստան. նոր ծախսեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ փոխվարչապետերի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը ևս կիրականացվի պետական արարողակարգի ծառայության հաշվին և ներկայացրած հաշվետվության հիման վրա:  ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդպիսի նախագիծ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ այդմ, փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը ևս Հայաստան պատվիրակություններ հրավիրելու իրավունք կունենան:

Նոր փոփոխությամբ, «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվում է ներառել նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները։  Նշվում է, թե այդ անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, փոխվարչապետերի գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու և այցերը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու հանգամանքով։

Հիշեցնենք, որ մինչև այս փոփոխությունը նման իրավունք ունեին ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը և ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս