ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1309 խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 13-ից 20-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1309 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 28 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 28 վարորդ։

14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 17-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 60-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։




Լրահոս