ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ՝ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխությանը մրցանակներ հանձնվեցին այն հեղինակներին, որոնք հետաքրքիր եւ արժեքավոր գրքեր են հրատարակել 2022 թվականին:

 

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին ՀԳՄ դահլիճում:

«Համահայական գրական հիմնադրամը Հայոց բանակին նվիրված ստեղծագործությունների համար այս տարի մրցանակների շարքն ընդլայնել է: Մեր խնդիրը ժամանակակից գրականության հանրահռչակումն է: Այս տարի ստեղծել ենք ասմունքի թատրոն, որը պետք է հանրահռչակի ժամանակակից գրողներին»,- նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու հավելեց, որ գրողների միությունը որոշել է 2023 թվականը գրականության տարի հայտարարել:

Նրա խոսքով՝ մրցանակաբաշխությունը անցկացվում է ավելի քան տասը տարի: Միլիտոնյանն ասաց, որ դեռ Խորհրդային Միության տարիներին նմանատիպ մրցանակաբաշխություններ հաճախ են կազմակերպվել:

«Այս արարողությունը նախ գրողի համար է լավ, որ նա մրցանակի է արժանանում, քանի որ դա նրան ոգեւորում է, իսկ ընթերցողի համար լավ է, որովհետեւ նա ճանաչում է այսօրվա ստեղծագործողներին»,- շեշտեց Միլիտոնյանը:

Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի (արձակ) արժանացավ Վրեժ Սարուխանյանը՝ «Ագռավաքար» գրքի համար։

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը (պոեզիա) տրվեց Հակոբ Հարությունյանին՝  «Զինավառ ընձյուղ» գրքի համար։

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը (հրապարակագրություն) շնորհվեց Վահան Սաղաթելյանին՝ «Երկու դարի արանքում» գրքի համար։

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը (թարգմանական գրականություն) ստացան Գուրգեն Խանջյանը՝ Վլ. Օդսեւսկու «Կենդանի մեռյալը» գրքի համար, եւ Գագիկ Դավթյանը՝ «Ալ. Բլոկ» եւ «101 բանաստեղծ» գրքերի թարգմանությունների համար։

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակներ հանձնվեց Արա Առաքելյանին՝ «Համեմատական գրականագիտության հիմունքներ» գրքի համար, եւ Սեյրան Գրիգորյանին՝ «Վահագն Դավթյանի պոեմները» գրքի համար։

Վախթանգ Անանյանի անվան մրցանակը (մանկապատանեկան գրականություն) շնորհվեց Գոհար Գալստյանին՝  «Գունդուչիկն ու հայելին» գրքի համար։

Սեւանի ստեղծագործական տան մրցանակներին արժանացան Անուշ Վարդանյանը՝ «Սիրո լռություն» գրքի, իսկ Գայանե Փայտյանը՝ «Ասպրամ» գրքի համար։

Ծաղկաձորի ստեղծագործական տան Ե. Չարենցի անվան մրցանակները տրվեցին Անահիտ Թարյանին՝ «Մատյան Սիրո» վեպի համար, Դավիթ Գասպարյանին՝ «Եղիշեր Չարենցի կյանքը եւ ժամանակը» գրքի համար, եւ Արտեմ Հարությունյանին՝ «Հայոց հողի ծածկագիր տեսիլքներ» գրքի համար։

Թումանյանի անվան մրցանակը տրվեց Արեւշատ Ավագյանին՝ «Իմաստասիրական մտորումներ» գրքի համար:

Վազգեն Սարգսյանի անվան ԵԿՄ մրցանակը ստացավ Ռոլանդ Շառոյանը՝ պատերազմի թեմայով գրվածքների համար:

Համահայկական գրական հիմնադրամի մրցանակները տրվեցին Գագիկ Սարոյանին՝ բանաստեղծությունների համար, Հրանուշին՝ «Լույս ամենաներ» 2-րդ գրքի, Հռիփսիմէին՝ «44 օր» գրքի, Հովիկ Վարդումյանին՝ «Զինվորները ծնվում են մարտադաշտում» գրքի, Ժաննա Հակոբյանին՝ «Հայրենիքը փշրված հայելի» գրքի, Դավիթ Միքայելյանին՝ «Հայացք ձմեռնամուտի» գրքի (Արցախ), Ռոբերտ Եսայանին՝ «Հրեշտակի ինքնագիրը» գրքի համար (Արցախ):

Հատուկ մրցանակների արժանացան Տիգրան Նիկողոսյանը՝ «Բառ ու խոսքի տոնահանդես» եւ «Ինչի համար է ապրում մարդը» մանկական գրքերի համար, եւ Լեւոն Բլբուլյանը՝ «Խոսք ու զրույց» հրապարակագրական գրքի համար:

 

 

 

 

ԿԿԱՅԱՆԱ «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Բրյուսելի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում փետրվարի 19-ին տեղի կունենա Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի պրեմիերան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

 

«Ավրորայի լուսաբացը» հայգերմանալիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», Gebrueder Beetz Filmproduktion, Artbox Laisvalaikio Klubas): Ռեժիսորն ու սցենարիստն Իննա Սահակյանն է, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն: Ֆիլմը ստեղծվել է «Զորյան» ինստիտուտի գիտական աջակցությամբ եւ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: (Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն)։

Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչեւ հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։

Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։

 

 

 

ԿԻՐԿՈՐՈՎԸ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, հոսպիտալացվել է: «Ռիա Նովոստի»-ն հայտնում է, որ տեղեկությունը փոխանցել է նրա որդու՝ Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչ Եկատերինա Ուսպենսկայան։ «Նա հոսպիտալացվել է, բայց վիճակը ծանր չէ, բժիշկներն այժմ ուսումնասիրում են վիճակը»,- ասել է Ուսպենսկայան։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Կիրկորով ավագի համար շտապօգնություն են կանչել։ Արտիստի բուժքույրը բժիշկներ է կանչել, քանի որ Կիրկորովը դժվարացել է շնչել, եւ արյան ճնշումն իջել է։

 

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԽԱՂԸ

«Ալ Նասրի» 58-ամյա ֆրանսիացի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մեկնաբանել է 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մրցելույթը Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրում «Ալ Վեհդայի» դեմ խաղում (4:0)։ 4 գոլն էլ խփեց պորտուգալացի ֆուտբոլիստը։ «Ռոնալդուն հասավ փոխըմբռնման եւ ներդաշնակության թիմակիցների հետ։ Ժամանակ էր պետք, որպեսզի ֆուտբոլիստները հասկանային, թե ինչ է անհրաժեշտ Ռոնալդուին արդյունավետության համար։ Հրաշալի երեկո էր Կրիշտիանուի համար»,- ասել է Ռուդի Գարսիան: Ռոնալդուն ազգային լիգաների մակարդակում խփել է 503 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ֆուտբոլի պատմության մեջ։ «Ալ Նասրը» 37 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ալ Շաբաբը»։ «Ալ Վեհդան» 13-րդ է՝  15 միավոր։

 

 

 

 

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳԻՆ

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի ինքնագրով խաղաշապիկը վաճառվել է Sotheby’s աճուրդում 5,85 միլիոն դոլարով։ Սա ռեկորդային գին է Բրայանտի հետ կապված իրերի համար։ Կոբե Բրայանտն այդ  խաղաշապիկով է եղել 2008թ. մայիսի 7-ին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակը ստանալիս։ 2007-2008 թվականների մրցաշրջանում անցկացրած 82 հանդիպումներից 25-ում Բրայանտը խաղահրապարակ է դուրս եկել նույն խաղաշապիկով։ Երեք տարի առաջ  Բրայանտի ողբերգական մահից հետո տարբեր երկրներում արված որմնանկարներում բասկետբոլիստը պատկերված է հենց այդ խաղաշապիկով։

 

 

 

 

Ո՞ՒՐ Է ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ

Դերասանուհի Արփինե Իսրայելյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի դարձավ «Որբեր» հեռուստասերիալից, վերջին շրջանում հեռուստաէկարններին չի երեւում: Դերասանուհու վերջին հեռուստանախագիծը եղել է «Կարմիր բլուր» սերիալը: Ինչպես նկատում ենք, դերասանուհին այս պահին հեռուստանախագծերում զբաղվածություն չունի, բայց բավականին ակտիվ է «Ինստագրամ»-ի իր էջում: Արփինեն հաճախ վիդեո ռոլիկներ է տեղադրում որդու մասնակցությամբ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 




Լրահոս