
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվիստներ։