
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամը 13:00-ին հանդես կգա ամենամյա ուղերձով:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հյուրերի ավանդական կատեգորիաներից բացի կհրավիրվեն հատուկ ռազմական գործողության մասնակիցներ։ Ռուսական հեռուստաալիքները փետրվարի այսօր ժամը 12:00-ին (Մոսկվայի ժամանակով) կցուցադրեն ՌԴ նախագահի ուղերձը։ Ծրագրի ուղեցույցի համաձայն՝ ՌԴ նախագահի ելույթը կտևի մեկ ժամ։