Բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը, երեկ՝ ժամը 20:00-ից անազատության մեջ գտնվելով, սրտանոթային հիվանդությունների հետ կապված դեղամիջոցները չի ստացել: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:
Փաստաբանն ասաց, որ գործի վաղեմության ժամկետի հետ կապված խնդիր կա, խոսքը մոտավորապես 14 տարվա մասին է. «Մոտավորապես 14 տարի եւ մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություն է, տվյալ դեպքում 15 տարի է վաղեմության ժամկետը»:
Մանրամասները՝ տեսանյութում