
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն:
Վարդապետյանը մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել հաստատության պայմաններին, եղել է ճաշարանում, երեխաների ժամանցի սենյակներում, ննջասենյակներում, զրուցել մանկատան սաների հետ:
ՀՀ գլխավոր դատախազը մանկատան հետ կապված մի շարք հանձնարարականներ է տվել:
Մանկատանը խնամք է ստանում 7-ից 18 տարեկան 57 երեխա։