
Այսօր Իրանում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Եվրոպական Միջերկրական սեյսմիկ ինստիտուտը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 350 հազար բնակչությամբ Բանդար Աբբաս քաղաքից 113 կիլոմետր հյուսիսարևմուտք: Օջախը գտնվել է մոտ 10-ը կիլոմետր խորության վրա:
Զոհերի, վիրավորների և ավերածությունների մասին տեղեկություններ Իրանից այս պահին չեն ստացվել: