Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:
ArmLur.am-ի հետ զրույցում ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Խաչատուրովի ձերբակալմանը, նշում է՝ այս իշխանությունների վարքագիծն է՝ հետապնդում են բոլոր այն մարդկանց, ովքեր ռազմական ճանապարհ են անցել.
«Այս իշխանությունները ճնշումներ են գործադրում այն մարդկանց վրա, ովքեր ճանապարհ են անցել, բանակում մեծ դերակատարություն են ունեցել: Բանակին վերաբերվող հարցերն այս իշխանությունները վերածել են «կիսաբաց լուսամուտների», ցնդաբանություններ են արտահայտում բանակի մասին՝ բացարձակ տեղեկություն չունենալով, թե ինչպե՞ս է բանակը կազմավորվել, դատարկ խոսակցություններ են վարում: Իսկ հետապնդումները նաև յուրահատուկ զեկույց էր իրենց կառուցողական գործընկերոջը՝ Ալիևին, որ տես՝ պատժելու ենք այն մարդկանց, ովքեր կանգնած են եղել պաշտպանության ակունքներում»,-ասում է Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան