Ի՞նչ անել եւ ու՞մ դիմել, եթե ստիպում կամ արգելում են որեւէ հանրահավաքի մասնակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.Ի՞նչ անել եւ ու՞մ դիմել, եթե ստիպում կամ արգելում են որեւէ հանրահավաքի մասնակցել:

Մարիամ Ղազարյան (35 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ.Հավաքներին մասնակցելուն հարկադրելը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ բռնություն կիրառելով, բռնություն կիրառելու սպառնալիքի ձևով, գույքը վնասելով£ Հավաքներին մասնակցելուն հարկադրելը կարող է դրսևորվել նաև գործատուի կողմից իր աշխատողներին աշխատանքից ազատելու սպառնալիքի ձևով կամ դրա մասին ուղղակի ակնարկելով£ Հավաքներին մասնակցելու կամ, հակառակը, հավաքներին չմասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը, օրինակ՝ դրամ կամ ծառայություն խոստանալը կամ տալը, նույնպես առաջացնում է քրեական պատասխանատվություն£ Մասնավորապես՝ եթե Ձեզ գումար են առաջարկում հավաքին մասնակցելու նպատակով, ապա այդ արարքը գումար առաջարկողի համար առաջացնում է քրեական պատասխանատվություն:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուրի՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին մասնակցելու կամ հավաքներ կազմակերպելու իրավունքը: Հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունը առավել արդիական է դառնում նախընտրական շրջանում: Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվում հավաքների ազատության իրավունքի խախտման համար, այդ թվում՝ նախընտրական շրջանում: Հատկապես տարածված են նախընտրական շրջանում անձանցª հավաքներին մասնակցելուն հարկադրելու դեպքերը:




Լրահոս