Հայաստանի պաշտպանության նախարարությունը վարժական հավաքներ է հայտարարելու՝ երկու ամիս ժամկետով։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ պաշտպանության նախարարությունը նախատեսում է այս տարվա ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։
Մեզ հայտնի դարձավ, որ վարժական հավաքներին կներգրավվի մինչև 953 քաղաքացի, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ս.Հ.