
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ: Փետրվարի 21-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 391.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.67 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.06 դրամ (նվազել է 2.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 473.35 դրամ (աճել է 1.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 5.25 դրամ (նվազել է 0.03 դրամով)։