ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Փաշինյանի և թիմակիցների փակ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենում Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ ՔՊ գրասենյակում հանդիպել է իր թիմակիցների հետ:

Ըստ կուսակցության տարածած պաշտոնական հաղորդագրության՝քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքների հետ կապված հարցեր։ Ընդունվել է ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ընտրական ցուցակների հաստատման նոր կարգը։

Քննարկվել են նաև Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության աշխատանքների հետ կապված ընթացիկ և կարգապահական բնույթի հարցեր։

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ հանդիպումից: Տեղեկացանք, որ քննարկումը բավականին երկար է տևել՝ մոտ 4 ժամ:

Հանդիպման հիմնական օրակարգը եղել է Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին մանրամասներ է ներկայացրել հանդիպումից: Նա, մասնավորապես, նշել է, որ թեև հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, բայց բավականին արդյունավետ է համարում մյունխենյան հանդիպումը:

Թիմակիցները նրանից հետաքրքրվել են՝ թե խաղաղության պայմանագրի մասով բանակցություններում ի՞նչ առաջընթաց կա, ի՞նչ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մյունխենում, Փաշինյանն էլ ասել է, որ քննարկումները դրա կետերի շուրջ դեռ շարունակվում են, դեռ որևէ հստակություն չկա:




Լրահոս