Պետք է մեր հասարակության լայն խավերի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ քննարկենք, հղկենք մի փաստաթուղթ, իսկ դրանով ով է բանակցելու, հետաքրքիր չէ, Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրուցում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին ու Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների թեմային, նշել է Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կցանկանա բանակցել, նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն ուզում է Ռուսաստանին դուրս բերել այս տարածաշրջանից, ուստի ցանկանալու է բանակցել Արցախի հետ:
«Պետք է բանակցի, քո դրած հարցերը մաքսիմում, ինչքանով հնարավոր է լուծի, որովհետև, եթե ինքը դրան չի գնում, ժամանակ է ձգում, սառեցնում է այս կոնֆլիկտը մի նոր ձևով, ապա գալու է մի պահ, որ Ռուսաստանը իր ուժը հավաքած կլինի, իսկ Ադրբեջանը կարող է նորից վասալի դեր ընդունել։ Ես գտնում եմ որ Ադրբեջանը դա չի ուզում»,- ընդգծել է Բաբայանը:
Մանրամասները՝ տեսանյութում: