Փետրվարի 22-ին, ժամը 14:00-16:00, Օպերա Սյութ հյուրանոցի Մոցարտ սրահում տեղի կունենա «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա. փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով պանելային քննարկումը:
***
Փետրվարի 22-ին` ժամը 17։00-ին, Երևանի «Դվին» հյուրանոցային համալիրում (Երևան, Պարոնյան փող., 40 շենք) ՀՀ Կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կստորագրվի Եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ Կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։