ՀԱՐՑ. Երեխայիս ցածր գնահատական են դրել դասը խանգարելու համար՝ չնայած լավ է պատրաստված եղել: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ
Մարինե Լազարյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ.Եթե հայտնվել եք մի իրավիճակում, երբ ուսուցիչը ցածր գնահատելը երեխայի նկատմամբ կիրառել է նրա վարքագծի համար, ապա Դուք կարող եք այդ մասին տեղեկացնել դպրոցի տնօրինությանը՝ հայտնելով Ձեր առարկությունները եւ պարզաբանելով, որ ուսուցիչը կարող է երկու տեսակի կարգապահական տույժ կիրառել երեխայի նկատմամբ, եւ բացի դրանից, ուսուցչի բոլոր գործողությունները համարվում են ապօրինի£ Եթե դրանով հանդերձ Ձեր խնդիրը չլուծվի, եւ շարունակվեն նմանատիպ ճնշումները ձեր երեխայի նկատմամբ կամ Ձեր երեխայի համար ստեղծեն անհավասար պայմաններ կամ վատ վերաբերմունք ցուցաբերեն, ապա կարող եք այդ մասին անմիջապես ահազանգել Երեւանի քաղաքապետարանի թեժ գծով՝ 1-08 հեռախոսահամարով, կամ անմիջապես Երեւանի քաղաքապետարանի կրթության բաժին՝ 011 514-249 և 011 514-250 հեռախոսա-համարներով: Իսկ եթե դպրոցը գտնվում է մարզերում, ապա անհրաժեշտ է խնդրի մասին հայտնել համապատասխան համայնքի ղեկավարին կամ մարզպետարանի աշխատակազմին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Դպրոցներում երեխաների կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով: Ընդ որում, սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել եւ դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող: Ինչպես տեսնում ենք, ցածր գնահատական դնելը կամ ցածր գնահատելը չի կարող օգտագործվել երեխայի նկատմամբ՝ որպես կարգապահական տույժ, որպես երեխայի վարքագիծը ուղղելու միջոց£ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի գնահատվել իր ուսումնական առաջընթացին եւ ունակություններին համապատասխան: