Գեղարքունիքից տեղեկացնում են․ իրավիճակով պայմանավորված դասապրոցեսները դադարեցվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի լույս 22-ի ողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։

Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին:




Լրահոս