«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղեկությունը ArmLur.am-ին հաստատել են Գլխավոր դատախազությունից. թե ինչի համար է մեղադրվում տնօրենը, դեռ չեն մանրամասնում:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:
Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը: Փոխտնօրենն ու պահեստի վարձակալը մեղադրվում են Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք (ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Պահեստը շահագործողները մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձի կյանքից զրկելու մեջ (ՀՀ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մաս):
Մանրամասները՝ տեսանյութում: